Մեր մասին

CTP ONE

ՍԻԹԻՊԻ ՈՒԱՆ ՍՊԸ—ն Հիմնադրվել է 2020 թվականին քաղաք Երևանում։ՍԻԹԻՊԻ ՈՒԱՆ ՍՊԸ—ն հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի տպագրական ոլորտում։ Հանդիսանալով Հայաստանում առաջատարը իր ոլորտում ընկերությունն ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 4 տարվա պատմություն։ Մենք գիտակցում ենք, որ մեր պատվիրատուների և մեր կազմակերպության հաջողությունն ու աճը անմիջականորեն կապված են միմյանց հետ: ՍԻԹԻՊԻ ՈՒԱՆ ՍՊԸ—ն գործընթացները կենտրոնացված են պատվիրատուի, նրա խնդիրների, պահանջների ու ակնկալիքների վրա: Մենք ուշադրությամբ լսում ու քննարկում ենք պատվիրատուների առաջարկները: Դրանց հիման վրա մեր համակարգերն անընդհատ աճում և հղկվում են` լավագույնս բավարարելու նրանց բիզնեսի պահանջները:

Մեր պատվիրատուները մեզ դիմում են ոչ միայն կաղապարների պատվերով կամ շահագործման հետ կապված հարցերով, այլև տպագրական կազմակերպման և տեխնիկական խնդիրներով: Մենք հպարտ ենք մեր մասնագետների գիտելիքների և օգնելու պատրաստակամության նկատմամբ պատվիրատուների այսպիսի վստահությամբ: Սա ամենաբարձր գնահատականն է, որին կարող է ձգտել ծառայություն մատուցող որևէ կազմակերպություն:

Շնորհակալություն մեզ վստահելու համար։

Առաջարկություններ

Դիմումների և առաջարկությունների համար կարող եք դիմել մեզ էլ հասցեի միջոցով կամ կարող եք զանգահարել

Բաժանորդագրվել